ԱՄՆ-ն արդարացված է համարում Ուկրաինայի արևելքում Ազգային գվարդիայի կողմից հրետանու կիրառումը: Այս մասին գրում է itar-tass-ը՝ վկայակոչելով պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆին:

 

«Այն զենքերը, որոնք նշվում են հաղորդագրություններում, իրենցից ներկայացնում են ստանդարտ հրետանային տարրեր: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ուկրաինացիներին ասել, թե նրանք չեն կարող օգտագործել ստանդարտ զենքեր, հատկապես, երբ գտնվում են նման կրակի ներքո»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

 

Հարֆն Ուկրաինայի արևելքում մասշտաբային ռազմական գործողությունները բացատրել է «երկրում համաքաղաքացիներին պաշտպանելու» Կիևի պատասխանատվությամբ: