Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 1-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 30-ին Հայաստան ժամանած Յուրի Ջորկաեֆը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Նշենք, որ Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ ֆուտբոլային բարեգործական հանդիպումը է տեղի ունենալու: Իսկ հոկտեմբերի 4-ին առաջին անգամ Երևանում տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն' «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածումը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Կիսամարաթոնը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո: