Հայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում ոչ-ոքի խաղացին:

Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը միավոր կիսեց Անիշ Գիրիի հետ: «Սիբերիան» 3,5-2,5 հաշվով հաղթեց ադրբեջանական «Սոկարին»:

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Դինա Բելենկայայի հետ, իսկ «Ուգրան» 3,5-0,5 հաշվով հաղթեց «ՍՊԲ»-ին: