Բուլղարիայի Բուրգաս քաղաքի օդանավակայանում Վարշավայից Հուրգադա չվերթն իրականացնող Small Planet Airlines ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել:

 

Ինչպես հաղորդում է Nova բուլղարական հեռուստաալիքը, օդաչուները որոշել են արտակարգ վայրէջք կատարել՝ օդանավը պայթեցնելու՝ 64-ամյա ուղևորի սպառնալիքից հետո:

 

Վայրէջքը նորմալ է անցել, ուղևորները տարհանվել են ինքնաթիռից, իսկ օդանավակայանը ժամանակավորապես փակ է: