Բելգիայի կառավարությունը կարծում է, որ Ֆրանսիան անարդարացիորեն մեղադրել է Բելգիային Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններում, և հայտարարում է, որ ջիհադիզմի խնդիրը ֆրանսիացիների համար ոչ պակաս սուր է, քան բելգիացիների համար, գրում է Financial Times թերթը:

 

 

Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական խորհրդականը Ֆրանսիայի դեսպանին: Հարցը բարձրացվել է պայմանավորված նրանով, որ Բրյուսելի Մոլենբեկ արվարձանը երեք գրոհայինների հայրենիքն է, որոնք ահաբեկչություններ են իրականացրել Փարիզում: Իր հերթին, Բելգիան պատասխանել է, որ երեք խմբավորումներից միայն մեկն է կապ ունեցել Մոլենբեկի հետ, և նշել, որ Ֆրանսիան փորձում է մատնանշել Բելգիայի թերությունները, որպեսզի քողարկի ծայրահեղականության դեմ պայքարում սեփական անհաջողությունները:

 

 

«Մենք չենք անտեսում այն փաստը, որ ջիհադիզմը և արմատականությունը ծագել են Բելգիայում: Սակայն Ֆրանսիային նույնպես անհրաժեշտ է զբաղվել իր խնդիրներով»,- ասել է բելգիացի պաշտոնյան: