«Իսլամական պետությունը» կոռուպցիայի առումով խոցելի է դարձել, որը զարգանում է ահաբեկիչների շարքերում, գրում է Financial Times-ը:

 

 

Զինյալները հայտարարում են, որ իրենց համար խորթ են Իրաքի և Սիրիայի աշխարհիկ կառավարությունները, ինչպես նաև դրանց հակումը բյուրոկրատիային և կաշառակերությանը: Այնուամենայնիվ, Օմարի ընդդիմադիր ստորաբաժանումներից մեկի հրամանատարի խոսքով՝ ԻՊ-ն հեռու չէ կոռումպացված Իրաքից, որտեղ վերջին մեկ տարում 50 հազար զինվոր աշխատավարձ է ստացել՝ չմասնակցելով ծառայությանը: Պարբերականը պնդում է, որ նման իրավիճակ է նկատվում նաև ԻՊ-ի շարքերում:

 

 

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ինչքանով ընդլայնվում է ահաբեկչական խմբավորումը, այդքանով այն կախված է պաշտոնյաներից և զինյալներից, որոնց համար փողն ավելի կարևոր է, քան արմատական գաղափարախոսությունը: Մինչդեռ, ԻՊ-ի ներկայիս պաշտոնյաներից շատերն աշխատել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության համար և ազատվել են աշխատանքից կաշառակերության պատճառով: