Ռուսաստանյան հատուկ ծառայություններն արձանագրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն արված մեծ չափերի հասնող դրամական փոխանցումներ Ադրբեջանից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Իզվեստիա» թերթը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում անցկացված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթաժողովում հայտարարել էր, որ ԻՊ-ի ֆինանսովրումն իրագործվում է 40 երկրից:
Հատուկ ծառայությունները պարզաբանել են, որ ԻՊ-ի համակիրները փողերը հավաքում են հիմնականում ինտերնետի միջոցով' սոցցանցերով և կրաուդֆանդինգային հարթակներով:
Նշվում է, որ նրանք վարկեր են վերցնում կամ վաճառում ունեցվածքը: Բացի այդ, գոյություն ունեն ֆինանսավորման ձևեր, որոնց մասին օգտատերը կարող է նաև չկռահել, օրինակ, մուսուլմանական ֆորումներում ինտերնետ-խանութներ, որտեղ ապրանքներն առաջարկվում են շատ բարձր հավելագնով:
«Նախնական վերլուծությամբ արդեն տեսնում ենք գործողությունների մեծ ծավալ: ԱՊՀ երկրներից առաջին տեղում է Ղազախստանը, երկրորդ տեղում է Ադրբեջանը, երրորդ տեղում է Թուրքմենստանը»,- հայտնել է «Իզվեստան»-ն:
Այդ երկրների թվում է նաև Ռուսաստանը, որտեղից 2013-2014 թվականներին 3,5 հազար ռուսաստանցիներ ԻՊ-ին ավելի քան 4,5 մլն դոլար են փոխանցել, թերթին հայտնել է «Ռոսֆինմոնիտորինգի» աղբյուրը: