Ղազախստանը դատապարտում է Մալիի Կիդալ քաղաքում նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի առաքելության բազայի վրա կատարված հարձակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

«Պաշտպանելով ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր դրույթները' Ղազախստանը հայտարարում է, որ միջազգային գլխավոր կազմակերպության խաղաղարար ուժերի դեմ հանցանքը պետք է ընկալվի որպես խաղաղության և հաշտության դեմ ուղղված գործողություն»,-նշված է փաստաթղթում: Ղազախստանը կոչ է անում «համայն մարդկության ջանքերը միավորել այդ երևույթի դեմ պայքարում» և հանդես է գալիս «ՄԱԿ-ի հովանու ներքո ահաբեկչության դեմ պայքարի միասնական ցանցի ստեղծման օգտին»:

 

Շաբաթ օրը զինյալները կրակ են բացել Մալիի Կիդալ քաղաքի հյուսիսում գտնվող ՄԻՆՈւՍՄԱ բազայի վրա: Արդյունքում մահացել է երկու գվինեացի խաղաղապահ, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձ: Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը, տուժել են քսան խաղաղապահներ, այդ թվում 4-ը ծանր վիրավորվել են: