armnoc.am Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը կմասնակցեն Զագրեբի միջազգային մրցաշարին: Կարապետյանը և Սենեկալը կմրցեն 8 զույգերի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: «Golden Spin of Zagreb 2015» ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում: «Golden Spin of Zagreb 2015» մեկնարկում է դեկտեմբերի 2-ին և կեզրափակվի դեկտեմբերի 5-ին: