29-ամյա Մուհայդին Միրեն, ով Լոնդոնի մետրոյում դեկտեմբերի 5-ին կոտորած է իրականացրել, իր բջջայինում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման քարոզչական նյութերն էր պահպանում, ինչպես նաև վերջերս ամերիկյան Սան Բեռնարդինոյում տեղի ունեցած ահաբեկչության մասին:

 

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Վեսթմինսթերյան դատարանը՝ ուսումնասիրելով բջջային հեռախոսի բովանդակությունը, նշել է, որ դրանում ԴԱԻՇ-ի գրոհայինների լուսանկարներն են և ահաբեկչական կազմակերպության դրոշները, Կալիֆորնիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության մասին նյութը, ինչպես նաև նարնջագույն համազգեստի լուսանկարներ (ահաբեկիչները դրանք հագցնում են պատանդներին՝ նախքան գլխատելը - LifeNews-ի մեկն.), Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման և բրիտանական ոստիկանության վարժանքների լուսանկարներ:

 

Դատարանը հաստատել է նաև, որ մետրոյում ուղևորների վրա հարձակման ժամանակ Միրեն բղավում էր. «Սա՝ Սիրիայի համար, իմ մուսուլման եղբայրներ» և «Սա՝ նրա համար, որ դուք ռմբահարում եք Սիրիայում գտնվող մեր հիվանդանոցները»: