Արարատում հարձակվել են «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի աշխատակցի վրա, պոկել են թեկնածուի պաստառները: Aravot.am-ի փոխանցմամբ, Հրանտ Բագրատյանը Եղեգնաձորից մեկնում է Արարատ' դեպքի վայրում լինելու եւ իրավիճակը պարզելու համար:
Նշենք, որ Բագրատյանն այսօր քարոզարշավ էր իրականացնում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օրեր առաջ էլ հարձակում էր եղել Բագրատյանի մեկ այլ' Մուրացանի 184 հասցեում գտնվող Էրեբունի վարչական շրջանի շտաբի վրա: Այդ պահին շտաբի աշխատակիցներից մարդ չի եղել եւ ոչ ոք չի վնասվել, հարձակվողները պոկել եւ տարել էին պաստառները, տեխնիկային ձեռք չեն տվել: Շտաբի աշխատակիցները առավոտյան էին հայտնաբերել, թե ինչ է տեղի ունեցել եւ դիմել էին ոստիկանություն: