Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնության տակ արդեն ստորագրել է 12 պատգամավոր: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք նախաձեռնել ենք ստորագրահավաքը, 12 պատգամավոր արդեն ստորագրել է, և գործընթացն ակտիվ շարունակվում է: Իհարկե, 27 ստորագրություն հավաքելն Ազգային ժողովում բարդագույն խնդիր է, սակայն մենք սրանով կարևոր խնդիր ենք լուծում»,- նշեց Զուրաբյանը:

 

Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ անդամ Լևոն Դոխոլյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը:

 

Ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը: