Չինաստանի Շենչժեն քաղաքում (Գուանդունի նահանգ) սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հաղորդել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին տեղական ժամանակով ժամը 11:40-ին Liuxi արդյունաբերական համալիրում: Ցեխահոսքի հետեւանքով փլվել կամ խիստ վնասվել Է 30-ից ավելի տուն: Ականատեսները հայտնում են, որ սողանքից հետո տեղի է ունեցել գազակայանի պայթյուն, որը եւ, հնարավոր է, շենքերի ավերման պատճառ է դարձել:

 

Արտակարգ ծառայությունները շարունակում են փլատակների հավաքման գործողությունը: Փլատակների տակ մնացածներին գտնելու համար օգտագործում են շներ եւ հատուկ ռոբոտներ: Աղետի շրջանում ծավալվել է շարժական հոսպիտալ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: