«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2015 թվականի ընթացքում կորցրել է այն տարածքի 14 տոկոսը (12,8 հազար քառակուսի կիլոմետր), որն ավելի վաղ հսկողության տակ էր պահում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է HIS հետազոտական կենտրոնի հաշվետվության մեջ, որը կազմվել է ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության:

 

2015 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը, հետազոտության արդյունքների համաձայն, ծայրահեղական խմբավորումն ընդարձակ տարածքներից է զրկվել Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանում, ներառյալ սահմանային այն անցակետը, որով ձգվում է Էր Ռաքա տանող ճանապարհը, ասված է կազմակերպության կայքում զետեղված հաշվետվության մեջ:

 

Խմբավորման այլ կորուստների թվում են Թիքրիթ քաղաքը, Բայջի ձեռնարկության տարածքը և էր Ռաքայի ու Մոսուլի միջև ընկած հիմնական ճանապարհի մի մասը:

 

HIS-ի գնահատմամբ՝ ներկայումս ԴԱԻՇ-ի կողմից գրավված տարածքը հասնում է շուրջ 78 հազար քառակուսի կիլոմետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: