ԱՄՆ-ի Արկանզաս, Թենեսի և Միսիսիպի նահանգներում մոլեգնող տորնադոների զոհերի թիվը հասել է 15-ի: Այն մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:

 

Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյան նախօրեին ԱՄՆ-ում անոմալ տաք եղանակը հանգեցրել է պտտահողմերի առաջացմանը:

 

Մի քանի նահանգում տորնադոների հետևանքով ավերվել են տասնյակ տներ, հարյուրավոր մարդիկ անօթևան են մնացել, ոչնչացվել են ավտոմեքենաներ, ծառեր են արմատախիլ եղել: