ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը ներկայացնում Է կառավարող Դեմոկրատական կուսակցությունը, ափսոսում Է, որ իր թեկնածությունը չի առաջադրել այս տարվա նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս խոստովանությամբ նա հանդես Է եկել Քոննեկտիկուտի նահանգում NBC հեուստաընկերության մասնաճյուղին տված հարցազրույցում: «Ես դրա համար ափսոսում եմ ամեն օր»,-ասել Է փոխնախագահը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու չառաջադրվելու իր որոշման մասին: Ընդսմին Բայդենը համոզված Է, որ «դա ճիշտ որոշում Էր իմ ընտանիքի ու ինձ համար»:

 

73-ամյա Բայդենը, որը համարվում Է ԱՄՆ-ի քաղաքականության «ծանրքաշայիններից» մեկը, 1988 եւ 2008 թվականներին նախագահի պաշտոնի համար պայքարելու երկու անհաջող փորձ Է արել: Ենթադրվում Է, որ նա այժմ Էլ կընդգրկվի ԱՄՆ-ում ընթացող ընտրարշավում: Սակայն 2015 թվականի մայիսին դժբախտություն տեղի ունեցավ Բայդենների ընտանիքում. 46 տարեկան հասակում ուղեղի քաղցկեղից մահացավ փոխնախագահի ավագ որդին՝ Բոն: Դա շատ ծանր հարված դարձավ Բայդենի համար, որը երկրորդ անգամ վերապրեց մերձավոր մարդու կորուստը: Նրա առաջին կինը եւ 13-ամսական աղջիկը ավտոաղետից զոհվել են 1972 վականին:

 

Ներկայում ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում մնացել են 15 մասնակիցներ՝ երեք դեմոկրատ եւ 12 հանրապետական: Դեմոկրատների անվերապահ ֆավորիտը ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, սենատոր եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Է: Հանրապետականնների ճամբարում ընտրական մրցարշավի առաջատարը միլիարդատեր ձեռնարկատեր Դոնալդ Թրամփն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: