Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Մայնցի» կիսապաշտպան Յունուս Մալիի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Տուխելը մտադիր է ուժեղացնել թիմի միջին գիծը և կարծում է, որ Մալին կարող է օգտակար լինել:
Դորտմունդցիները 23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել արդեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ և պատրաստ են վճարել 12 մլն եվրո:
Մալին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում դարձել է 8 գոլի հեղինակ և կատարել է մեկ գոլային փոխանցում: