Գերմանիան այս տարի 14 մլն եվրոյով կավելացնի Թուրքիայի հատկացվելիք տնտեսական օգնությունը, ինչը կապված է միգրացիոն ճգնաժամի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ն, այդ մասին «Bi ld am Sonntag»-ին տված հարցազրույցում հայտնել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլերը։ «Մենք ընդլայնել ենք համագործակցությունը Թուրքիայի հետ և այս տարի կմեծացնենք օգնությունը 36-ից մինչև 50 մլն եվրո»,- նշել է նա և հավելել. «Մենք այդ ներդրումն իրականացնում ենք մարդկանց հեռանկարներ տալու համար»։ Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն կրթական հաստատությունների կառուցմանը և ենթակառուցվածքի արդիականացմանը։

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Գերմանիայում Թուրքիան բազմիցս են անվանել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում առանցքային երկիր։ Նման դերը վերապահվում է այն պատճառով, որ առաջին հերթին հենց Թուրքիայի տարածքով են Եվրոպա հասնում փախստականները։ Այսինքն՝ եթե պաշտոնական Անկարան օտարերկրացիներին թույլ չտար անօրինական իր սահմանները հատել ԵՄ ուղղությամբ, դա Հին Աշխարհին կօգներ ճգնաժամի դեմ պայքարում։ Բրյուսելը մտադիր է Թուրքիային տրամադրել 3 մլրդ եվրո փախստականների տեղակայման համար՝ պայմանով, որ Անկարան կձեռնարկի Եվրոպայի համար այդքան ցանկալի գործո ղությունները։