Գերմանիայի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը 20 մլն եվրո փոխանցել, որը կծախսվի Սիրիայից 500.000 փախստականների համար նախատեսված սննդի վրա:

 

Գերմանիայի զարգացման նախարար Գերդ Մյուլերը նշել է, որ այդ գումարը կբավականացնի' ժողովրդին երեք ամիս կերակրելու համար:

 

«Ես հույս ունեմ, որ մյուս երկրները կհետևեն մեր օրինակին», -պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Welt am Sonntag գերմանական պարբերականը:

 

Սիրիայից փախստականները, որտեղ 2011 թ. մարտից զինված հակամարտություն է կառավարական ուժերի և իսլամիստ գրոհայինների միջև, լրագրողներին տված հարցազրույցում նշում են, որ Գերմանիա տեղափոխվելը իրենց գլխավոր նպատակն է: