Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռազմական ղեկավարությունը շատ բացասաբար է վերաբերվում ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած սպանությանը: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պատպանության նախարար Սեյրան Օհանյանը' հավելելով, որ դեպքից հետո գերատեսչսւթյունը լուրջ աշխատանք է կատարել, որպեսզի Գյումրիի հասարակ ության և ռուսական ռազմաբազայի զինծառակողների, նրանց ընտանիքների միջև հարաբերությունները պահպանվեն:

 

 

«Գործը հիմա գտնվում է իրավական հարթությունում և վերջնական գնահատականը կտան իրավապահները: Ասեմ, որ ՌԴ ռազմական ղեկավարությունը բացասական է վերաբերվում այդ խնդրին' միաժամանակ, դեպքից հետո, այս ամբողջ ընթացքում, լուրջ աշխատանք է կատարել, որպեսզի գյումրեցիների և ռուսական ռազմաբազայի զինծառայողների, նրանց ընտանիքների հետ հարաբերությունները ոչ միան պահպանվեն, այլև բարելավվեն»,- ասաց Սեյրան Օհանյանը: