armnoc.am Թենիսիստ Անի Ամիրաղյանը պարտվեց եզրափակչումԹենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը Անթալիայի GD women's Tennis cup միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Ամիրաղյանը եզրափակչում մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ 19-ամյա Էրայդին Բասակի հետ: 1 ժամ 56 րոպե ձգված խաղում 3:6, 6:2, 6:4 հաշվով հաղթեց Բասակը:

Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել էր հունվարի 25-ին և եզրափակվեց 31-ին: