ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ մինչև 2017թ-ը քառակի ավելացնելու է եվրոպացի գործընկերներին տրամադրվող ռազմական օգնության չափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

 

«3,4 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակությունը ԱՄՆ-ին հնարավորություն կտա ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում և կընդլայնի մեր հնարավորությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների առջև մեր պարտավորությունների իրագործման համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:

 

 

Նման մեծ ծավալի օժանդակության ավելացման պատճառը, ըստ Բարաք Օբամայի, ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի վարած քաղաքականությունն է: