Թուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

 

 

«Թուրքիան վիզաների ազատականացման մասին խնդրել էլ ավելի վաղ: Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվել ենք վիզաների ազատականացումն իրագործել ամենաուշը մինչեւ հունիսի վերջը' Նիդերլանդների նախագահության ժամանակաշրջանում», - ասել է Դավութօղլուն:

 

 

Նրա խոսքով' Անկարան կկատարի իր աշխատանքը, որպեսզի ի կատար ածի օրենսդրական պահանջները, իսկ ԵՄ-ը կկատարի իր մասը:

 

 

Դավութօղլուն հույս է հայտնել, որ արդեն հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիները շենգենյան գոտի կմեկնեն առանց վիզաների: