Ադրբեջանի Նեվթեչալայի շրջանի Մայակ-1 ավանում տան կցակառույցում կախվելով ինքնասպանություն է գործել 11-ամյա Խադիջա Քյազիմովան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

 

Պատճառները, որոնցով երեխան ինքնասպանություն է գործել, հայտնի չեն: 11-ամյա աղջնակի ինքնասպանության փաստով շրջանի դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

 

 

Այս տարվա ընթացքում Ադրբեջանում սա անչափահասի ինքնասպանության արդեն 5-րդ դեպքն է:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 75 ինքնասպանության դեպք է գրանցվել, որի մեծ մասը՝ բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: 9 մարդ ինքնահրկիզվել է:

 

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 11, ամուսինների՝ միմյանց սպանության 3, զավակի սպանության 2 դեպք է տեղի ունեցել:

 

 

2015 թվականին Ադրբեջանում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, կյանքից կամավոր հեռացածներից 14-ն անչափահասներ են եղել:

 

 

2015 թվականին Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը մահվան ելքով: