Հեռախոսային խուլիգանները մարտի 22-ի կեսօրին զանգահարել են Մոսկվայում Ռոսավիացիայի ընդունարան: Ներկայանալով որպես պարտիզանական խմբերի հրամանատարներ՝ անհայտ անձինք պահանջել են անհապաղ ազատ արձակել օդաչու Նադեժդա Սավչենկոյին, և սպառնացել Մոսկվայում իրականացնել նույն ահաբեկչությունների շարքը, ինչ Բրյուսելում, եթե իրենց պահանջը չկատարվի:

 

 

Քանի որ հեռախոսային խուլիգանները հիշատակել են ՌԴ մայրաքաղաքի բոլոր օդանավակայանները, ինչպես նաև մետրոն, նրանց մասին հաղորդել են ԱԴԾ-ին: Պարզվել է, որ բոլոր հեռախոսահամարները, որոնցից օգտվել են անհայտ անձինք, ուկրաինական կոդերով են:

 

 

LifeNews-ի աղբյուրների տեղեկություններով՝ անվտանգության միջոցները, որոնք այժմ ձեռնարկում են Մոսկվայի իշխանությունները, բավարար են՝ ահաբեկչական հարձակումները կանխելու համար: Սակայն փորձագետները կարծում են, որ զանգահարողները Մոսկվայի վրա հարձակում իրականացնելու լուրջ մտադրություններ չեն ունեցել: