Հայտնի բան է, որ պատերազմում հաղթանակի հասնելու ու այն ամրապնդելու հարցում ամենավճռորոշ գործոններից մեկը, թերևս, քարոզչական ճակատում համապատասխան ձեռքբերումներ գրանցելն է, այդ պայքարում չպարտվելը: Այն, որ ազերի խուժանը միշտ էլ աչքի է ընկել հատկապես այս դաշտում իր լկտի ու տմարդի պահվածքով, միայն շնագայլին հատուկ «տրյուկներով», գիտենք վաղուց: Որպես կանոն՝ չունենալով իրական ռազմաճակատում հաջողության հասնելու որևիցե իրական հնարավորություն ու գիտակցելով սեփական սնանկությունը հայոց փառահեղ բանակի առջև՝ ազերի խուժանը մշտապես փորձել է ապատեղեկատվության ու ստեր հորինելու ճանապարհով քողարկել իր թուլությունն ու պարտությունը՝ ջանալով մոլորության մեջ գցել թե՛ աշխարհին, թե՛ սեփական հասարակությանը: Բայց ինչպես հաճախ ցույց է տալիս պրակտիկան, բարեբախտաբար, ոչ միշտ է հաջողվում մոլորեցնել աշխարհին. դրա վառ ապացույցը քառօրյա վերջին պատերազմն էր, որը, ըստ էության, ապացուցեց, որ 21-րդ դարում՝ բարձր տեխնոլոգիաների այս դարաշրջանում, գործնականում անհնար է ստի ու կեղծիքի միջոցով հասնել ինչ-որ հաջողությունների, մերկապարանոց պրոպագանդայով փորձել այստեղ կամ այնտեղ ձևավորել ցանկալի կարծիք: Ճշմարտությունը, բոլոր պարագաներում, ջրի երես է դուրս գալու:

 

 

Ահավասիկ այս ամենի վառ օրինակներից մեկը, որ կցանկանայինք՝ ուշադրություն դարձնեիք.շատերդ եք, հավանաբար, տեղյակ, որ օրերս Ռուսաստանի Առաջին ալիքի եթերով հեռարձակվեց «Ժամանակը ցույց կտա» («Время покажет») թոք-շոուն, որի թեման հենց հայ-ադրբեջանական վերջին պատերազմն էր: Եթե անկեղծ գնահատելու լինենք այդ եթերը, ապա ուրախությամբ պետք է ամրագրենք, որ դրանից հետո բոլորին պարզ դարձավ՝ ադրբեջանցիները քարոզչական պայքարում կատարյալ ֆիասկո են կրել. ռուս լրագրողները, ի պատիվ իրենց, ամեն կերպ ջանալով օվբյեկտիվորեն ներկայացնել ստեղծված իրավիճակն ու կուլ չտալ ազերիական մերկապարանոց քարոզը, հստակ ցույց տվեցին ռուսական ԶԼՄ-ների դիրքորոշումը ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ՝ հասկացնելով ազերիներին, որ չեն հանդուրժելու նրանց լկտիությունն ու անբարոյականությունը: Ասում են՝ իսկական հիստերիա է բարձրացել Ադրբեջանում՝ այս հաղորդման հետ կապված, քանի որ թողարկման ողջ ընթացքում թե՛ հաղորդավարները, թե՛ հրավիրված հյուրերը, որոնց թվում նաև Պետդումայի մի շարք պատգամավորներ կային, սուր ու հիմնավորված մեղադրանքներ էին հնչեցնում Բաքվի հասցեին: Քննարկմանը ներկա էին ԱՄՆ-ի և Կանադայի ՌԳԱ-ի ինստիտուտից Գևորգ Միրզոյանը, Սերգեյ Կուրգինյանը, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումասիրման կենտրոնի ղեկավար Սեմյոն Բագդասարովը: Նրանցից բացի՝ ներկա էին մի շարք լրագրողներներ և այլ գործիչներ ևս: Ադրբեջանում հատկապես դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հաղորդման ընթացքում ցուցադրված պատմական ակնարկը, որում խոսվում էր այն մասին, որ 1918 թվականին Հարավային Կովկասում առաջացավ նորագոյացություն, որ կոչվեց Ադրբեջան:



Թե ինչի մասին կարող է վկայել այս հաղորդման եթեր հեռարձակումը, կարծում ենք, առանձնակի բացատրությունների կարիք չի զգում. ռուսական պետության ու դրա հասարակության անթաքույց համակրանքը, որն արտահայտվում է ղարաբաղյան խնդրին մաքսիմալ օբյեկտիվ մոտեցմամբ, մեր կողմն է: Ռուսներն այդ հաղորդմամբ Բաքվին ու ադրբեջանական հասարակությանը մեսիջ հղեցին, որ եթե Ալիևը համարձակվի գնալ լայնամասշտաբ գործողությւնների, ապա Մոսկվան անմիջապես ճանաչելու է Արցխի անկախությունն ու ելնելով Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունից՝ նաև պաշտպանելու այն. այս հարցում մենք ռուսները բնական դաշնակիցներ ենք:



Դավիթ Բաբանով