Գրեթե երկու ամիս Ուկրաինայում շարունակվող քաղաքական ճգնաժամն ապրիլի 10-ին փաստորեն լուծում ստացավ: Վարչապետ Արսենի Յարենյուկը հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Քաղաքական կոլապսը պատահեց այն բանից հետո, երբ Գերագույն ռադայի պատգամավորները փետրվարի 16-ին կառավարության աշխատանքը գնահատեցին անբավարար, բայց նրա ղեկավարի պաշտոնաթողության համար քվեարկել չկարողացան: Դա հանգեցրեց կառավարող կոալիցիայի փաստական կազմալուծման և երկպառակության վարչապետի «Ժողովրդական ճակատ» և նախագահի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունների միջև:

 

Ապրիլի 10-ին «10 րոպե վարչապետի հետ» շաբաթական հեռուստահաղորդման եթերում Յացենյուկը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ պաշտոնաթողություն է խնդրում: Խոսելով իր հեռանալու պատճառների մասին՝ Յացենյուկն ընդգծեց, որ երկրում քաղաքական ճգնաժամն ստեղծվել է արհեստականորեն, «մեկ մարդու փոխելու ցանկությունը կուրացրել է քաղաքական գործիչներին», իսկ «կառավարության փոփոխման գործընթացը վերածվել է տեղում անխոհեմ մրցավազքի»:

 

Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանում իր պաշտոնաթողության հարցը կքննարկվի ապրիլի 12-ին, երբ խնդրագիրը կներկայացվի Գերագույն ռադա»:

 

Ուկրաինայի վարչապետ Պյոտր Պորոշոնեկոն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած թեկնածության, սակայն այդ պաշտոնում տեսնում է Գերագույն ռադայի ներկայիս խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: