Քիչ առաջ մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում:

 

 

Նշված համայնքներից 30-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում' միայն ավագանու անդամի ընտրություններ, և 3 համայնքում' միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:



ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 5 տեղական հասարակական կազմակերպության թվով 113 դիտորդ:

 

 

2016 թվականի ապրիլի 7-ին' ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 74 քաղաքացի, որոնցից 14-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 67 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու: Արդյունքում' տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 60 և ավագանու անդամի 64 թեկնածու:

 

 

Ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 5 տեղական հասարակական կազմակերպության թվով 113 դիտորդ:

 

 

Թվով 86 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 38-ական,

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 27-ական,

 

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)' 6-ական,

 

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)' 5-ական,

 

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 5-ական,

 

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)՝ 5-ական: