Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խստորեն քննադատել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt թերթը:
«Թուրքիան ոչ լավագույն ուղիով է գնացել ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով»,- հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ նախագահ Էրդողանի օրոք Թուրքիայում սաստկացել են լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր ուժով է բռնկվել:
«Այդ հակամարտությունում Թուրքիան չի կարողանա հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է խաղաղ միջոցներով լուծվի»,- ասել է Շուլցը:
Միաժամանակ, Եվրախորհրդարանի ղեկավարն անհրաժեշտություն է համարել ԵՄ-ի և Թուրքիայի համագործակցությունը միգրանտների հոսքի դեմ պայքարում: