Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արուսյակ Գևորգյանը 2015 թ. Հոկտեմբերի 25-ից մինչև 31-ը ժամանակահատվածում Ռ. Զաքարյանի կողմից տարբեր անձանաց հետ սեռական հարաբերություն ունենալու համար կատարել է միջնորդություն:
Ըստ մեղադրական եզրակացության, Ա. Գևորգյանը նշված միջնորդության դիմաց գույքային օգուտ ստանալով, դիտավորությամբ նպաստել է, որ Ռ. Զաքարյանը զբաղվի պոռնկությամբ: Թերևս ավելորդ է բացատրել այս արարքի հասարակական վտանգավորությունը հանրության բարքերի և մարդկանց առողջության նկատմամբ:
Վերը նշված արարքի համար Արուսյակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը») 1-ին մասի հատկանիշով: