36-ամյա Լիլիթ Քոչարյանը մեղադրվում է 2 անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ: Նրա վերաբերյալ քրեական Գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանին:

Ըստ մեղադրանքի' Լիլիթ Քոչարյանը 2010 թվականի մարտից մինչև 2012 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հեղինեին և Աննային իր հետ տարել է մարմնավաճառությամբ զբաղվելու' այսպիսով պարբերաբար նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Լիլիթ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրք 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի դեպ, հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հեղինակ:

«Փաստինֆո»