21-ամյա Արմինե Գրիկուրովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է անչափահաս Իռեն Եղիազարյանի պոռնկությամբ զբաղվելուն: Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից տեղեկանում ենք, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

 

Արմինե Գրիկուրովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 2-րդ մասին առաջին կետով (Շահագործման նպատակով երկու և ավելի երեխաներին, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը:

 

Պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա) և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Անչափահասին օգտագործելով՝ պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով' մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով):

 

 

Արմինե Գրիկուրովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: