Եմենի հարավի Ադեն քաղաքում մայիսի 23-ին իրականացված երկու պայթյուններից զոհվածների թիվը հասել Է 45-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի ուժային կայույցների աղբյուրների:
Sky News հեռուստաալիքը հայտնել Է, որ պայթանյութով հանդերձված ավտոմեքենան հօդս Է ցնդել բանակային ստորաբաժանման հրամանատար գեներալ Աբդալա աս Սուբեյդիի տան առջեւ, որը գտնվում Է Ադենի կենտրոնական մասում: Այստեղ Էին հավաքվել եմենյան բանակի զինակոչիկները: Բացի այդ, ռումբ Է պայթել Ադենի զինվորական ճամբարներից մեկում:
Եմենում շարունակվում Է զինված հակամարտությունը, որտեղ, մի կողմից՝ հանդես են գալիս ապստամբ հուսիները՝ շիաների «Անսար Ալլա» շարժումից, եւ նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհին լոյալ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբու Մանսուրի զորքերը, որոնց ցամաքում եւ օդից աջակցություն են ցուցաբերում արաբական կոալիցիայի ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: