Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 23-ին Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հետևանքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարաբնույթ վնասվածքներ ստացած 8 քաղաքացի:
Տուժողները Գյումրիի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի առևտրականներն են եղել: Այս պահին հիվանդներից չորսը գտնվում են վերակենդանացման, իսկ մյուս չորսը՝ վնասվածքաբանության բաժանմունքներում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանր և ծանր: Կյանքին սպառնացող վտանգ, սակայն, չկա:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԲԿ-ի տնօրենը նշեց, որ հիվանդներից մեկի վերջույթները կիսաամպուտացված էր, ինչը բժիշկների կողմից ամբողջությամբ վերականգնվել է: