ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնը պետք է կտրուկ ակտիվացնի ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, այդ թվում' արտասահմանում: «Մենք պետք Է որոշակիորեն հայտարարենք, որ մեզ անհարաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը ներքին ու արտաքին սպառնալիքներից»,- ասել է նա:
Բացի այդ, Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ-ից պահանջվում է վերջապես անհրաժեշտ քայլեր անել հրազենի շրջանառության նկատմամբ հսկողությունը խստացնելու համար:
Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել Օռլանդոյում կատարված ահաբեկչության վճռական դատապարտմամբ:
«Ֆրանսիայի նախագահը վճռականորեն դատապարտում է մարդկանց սարսափազդու սպանությունն Օռլանդոյում: Նա լիակատար աջակցություն Է հայտնում ԱՄՆ-ի իշխանություններին եւ ամերիկյան ժողովրդին»,- ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: