Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովը ողջունելի է համարում Հայաստանի հանրապետության ջանքերը ՄԻԵԴ-ի վճիռների կայացման գործում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լոբովը հատկապես ողջունելի է համարել իրավադատական ատյանների, Մարդու իրավունքի պաշտպանի, Արդարադատության նախարարության և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ջանքերը:
«Հայաստանը ջանքեր է գործադրում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման գործում, ամենից կարևորը Կիրակոսյանի գործը վարչական կալանքի մասին, Միրզոյանի գործը, որով դատարանների դահլիճներից հանվեցին ճաղավանդակները և այլն»,- ասաց Լոբովը:
Նրա խոսքով' այս ոլորտում դեռ աշխատաքներ կան անելու և վստահեցնում է, որ հայ գործընկերների հետ կկարողանան այդ ուղղությամբ լուծումներ գտնել, որով կբացառվի ՄԻԵԴ-ում վճիռների կրկնվելը: