ՀՀ կառավարությունը Գոհար Սիմոնյանին մեկ տարով կգործուղի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Այս մասին հարցը ներառված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև 2015 թվականի մարտի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած' Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն»,- ասված է որոշման նախագծում:
Գոհար Սիմոնյանը հաղթող է ճանաչվել ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մրցույթում: