ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը զուգահեռներ է անցկացրել Լիոնել Մեսսի և Կրիշտիանու Ռոնալդուի խաղի միջև, և նշել, որ արգենտինացին անկասկած լավագույնն է: Բլատերը պատմել է այն մասին, թե ինչպես է Մեսսիին ոգևորել, երբ աշխարհի վերջին առաջնության ժամանակ Արգենտինան եզրափակչում պարտվել էր Գերմանիային, իսկ Մեսսին ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Ազգային հավաքականի պարտությունից հետո Մեսսին ստացել էր իր մրցանակը:

«Մեսսին ինքն իրեն կրկնում էր «Ես լավագույնն եմ, այց չեմպիոն չեմ»: Նրան ասացի, որ նա լավագույնն է ոչ թե կոնկրետ մրցաշարում, այլ ընդհանրապես ողջ աշխարում: Կարծում եմ, Կրիշտիանու Ռոնալդուին չի կարելի համաեմատել Լիոնելի հետ: Իհարկե Մեսսին ավելի լավն է: Ինձ հաճելի էր նրա հետ զրույցելը: Նա օրինակելի որդի է և հաճելի մարդ»,-Բլատերի խոսքը մեջբերում է Sport.es-ը: