Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում, որ չի կարելի ինչ-որ մեկին անվանել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Իտալացի մասնագետի խոսքով՝ խաղը տարբեր ժամանակաշրջաններում տարբերվում է իրարից:

«Կարելի՞ է արդյոք Ռոնալդուին համարել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Դժվար է ասել, քանի որ ամեն ինչ փոխվում է՝ ներառյալ տեխնիկան և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու նկատմամբ պահանջը: Օրինակ՝ չի կարելի Ռոնալդուին համեմատել Պելեի կամ Մարադոնայի հետ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: