«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն զուգահեռներ է տարել իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև: Համեմատությունը պորտուգալացու օգտին չի եղել: Այս մասին գրում է Чемпионат.com-ը:

«Լավագույն ֆուտբոլիստը, ում ես երբևէ տեսել եմ, Մեսսին է: Այդ մասին ես միշտ եմ ասել: Ռոնալդուն շատ ուժեղ է, բայց զիջում է Մեսսիին»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը:

Կապտանռնագույնների մարզչին հերթական անգամ հարց են ուղղել իր և Մեսսիի փոխհարաբերությունների մասին, և նա նորից չի ցանկացել ոչինչ մեկնաբանել՝ նշելով, որ ինքը չի պատրաստվում բանավեճի բռնվել:

Հիշեցնենք, որ վերջերս իսպանական ԶԼՄ-ները գրել են Էնրիկեի և Մեսսիի միջև գոյություն ունեցող կոնֆլիկտի մասին, որոնք հերքվել են նրանց և թիմի այլ ներկայացուցիչների կողմից: