Ամերիկյան լրտես ինքնաթիռը կրկին նկատվել է ռուսական սահմանների մոտ: Ինչպես նշվում է ռազմական ավիացիայի տեղաշարժմանը հետևող կայքերում՝ RC-135V օդանավը երկուշաբթի՝ հունիսի 27-ին նկատվել է Կալինինգրադի մարզի մոտ:

 

Նշվում է, որ 64-14844 բորտային համարով հետախույզ օդանավը թռիչք է կատարել Մեծ Բրիտանիայի «Միլդենհոլ» ավիաբազայից:

 

Ըստ ստացված տեղեկատվության՝ ինքնաթիռն առաջադրանք է իրականացնում Լեհաստանի հետ ռուսական սահմանի մոտ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: