Անկարայում Ֆրանսիայի դեսպանությունը և Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել են: Այս մասին հայտարարություն է տեղադրվել Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Թուրքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հուլիսի 13-ից' տեղի ժամանակով 13:00-ից, փակ կլինեն մինչև համապատասխան հրահանգը:

 

Միաժամանակ չեղյալ են հայտարարվել Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում հուլիսի 14-ին նախատեսված տոնակատարությունները' նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: