Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջները դեռևս չեն փոխվել, և նրանք չեն պատրաստվում հանձնվել: Այս մասին ArmLur.am-իհետ զրույցում նշեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

 

– Դուք Ժիրայր Սէֆիլյանի հետ խոսե՞լ եք այս ընթացքում:


– Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ:

 

– Նա ինչպե՞ս է արձագանքել Ձեր գործողություններին:


– Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվեր, բայց ինքը տեղյակ չէր: Դրա համար ասեց' որոշեք ինքներդ:

 

– Չե՞ք պատրաստվում հանձնվել:


– Մենք գնալու ենք մինչև վերջ: Պատանդներն իրենց հանգիստ են զգում, ամեն ինչ կանենք, որ պատանդներին ոչինչ չպատահի նույնիսկ «շտուրմի» դեպքում:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ: