Այսօր ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասաց, որ Պավել և Արամ Մանուկյանները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։ 

 

ՄԻՊ խոսնակը տեղեկացրեց, որ նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։ 

 

ՄԻՊ-ը շարունակում է հանդիպումները խմբի մյուս անդամների հետ: