կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորական արտահայտություն է արել Հայաստանի հասցեին: Life.ru-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը խնդրել է գնահատել Հայատանում տիրող իրավիճակը, Ժիրինովսկին ասել է. «Թքած Հայաստանի վրա: Մարդկանց ինչին է պետք Հայաստանը: Այնտեղ, պարբերաբար, ընդվզումներ են լինելու, փոքր երկիր է՝ լեռնային, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև սեղմված, ոչ մի հեռանկար չկա, տնտեսություն չկա»,- ասել է Ժիրինովսկին:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր կառավարության նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոսելով Ժիրինովսկու հայտարարության մասին ասաց, որ պարտադիր չէ այդ անհեթեթ հայտարարությունը բազմաթիվ պաշտոնյանների մակարդակով արձագանքել և նշեց, որ արդեն իսկ արձագանքը դեսպանի մակարդակով եղել է:
«Այդքան չարժևորենք, բավական է, որ դեսպանը անդրադարձել է: Իմ անձնական վերաբերմունքը նույնն է, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացու»:
Դիտարկմանը, թե հնարավոր է Ժիրինովսկուն Հայաստանում պերսոնա նոն գրանտա հայտարարել, Քոչարյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, որ պետք է արժեք տալ այդպիսի հայտարարությանը: