ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհաջող է որակում Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հայտարարությունը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել:

 

Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ այդ հայտարարությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Դրանից հետո եղավ նրանց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը և այլն, և այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»:

 

Հարցին էլ, թե արդյոք դա պատահակա՞ն հայտարարություն էր, թե՞ մշակված քաղաքականություն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես ընդամենը արձանագրեցի, որ դա շատ անհաջող հայատրարություն էր: Ավելին չեմ կարող ասել»: