Բանկցային գործընթացին ներգրավվելը մի բան է, դիրքերի ուժեղացումը՝ ավելի լայն բան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ ՀՀ-ում և ԼՂ-ում տեղի ունեցող գործընթացները կուժեղացնե՞ն բանակցություններում մեր դիրքերը:
«Իհարկե ակնհայտ է, որ ժողովրդական բարեփոխումները երկու հայկական պետություններում չեն կարող չամրապնդել դիրքերը միջազգային հասարակություններում և չեն կարող ավելի արդյունավետ չդարձնել: Ադրբեջանի խաղաքարտը միայն օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են՝ նավթն ու գազը»,- ասաց նա:
Խոսելով Հայաստանի մասին՝ նշեց, որ մեր դեպքում՝ կարևորը մեր մտավոր կարողությունն է, մեր ժողովրդի ստեղծագործ լինելու շնորհն է և որքան շատ պայմաններ ստեղծվեն դրա արտահայտման համար՝ մենք ավելի ուժեղ կլինենք: