Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ գնում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, փորձելու լուծում տալ համազգային այն ճգնաժամին, որի մեջ հայտնվել է մեր երկիրը: Նա ասել է, որ վաղը ժամը 17-ին հանրահավաք է հրավիրելու Ազատության հրապարակում: Ոստիկանները փորձել են կանգնեցնել Րաֆֆիի հետեւից գնացող մարդկանց, ասելով, որ երթով չի թույլատրվում գնալ: Սակայն Րաֆֆին հայտարարել է, որ դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, եւ երթը շարունակվել է դեպի նախագահական նստավայր: