armnoc.am  Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանի կարծիքովʼ ինքը պատրաստ էր Օլիմպիական չեմպիոնի դեմ մենամարտին։ «Ինքնազգացողությունս լավ է, սակայն ինձ վատ եմ զգում, որ մենամարտը սխալ ընթացք ստացավ։ Մրցակիցս այդքան էլ զորեղ չէր, թեպետ Օլիմպիական չեմպիոն էր։ Ես անգամ չէի էլ մտածում, թե Օլիմպիական չեմպիոնի հետ էի մենամարտում։ Ես պատրաստ էի մինչև վերջ մենամարտելու։ Վնասվածքը ստացել էի առաջին մենամարտի ժամանակ, և հնարավոր չէր վերքը փակել երկու օրում»,- շեշտեց Մարգարյանը։ Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ ունքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։