ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվեցին ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը:
ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունը տարածել է Սերժ Սարգսյանի հրամանագրերը, որոնցում գրված է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ Սերժ Սարգսյան
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.
Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ Սերժ Սարգսյան: